Կապանի ավագանու ընտրություններ · 2026 թ. նոյեմբերի 29

Կապան, որտեղ տեսնում ես քո ապագան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Ցուցակը գլխավորում է Նարեկ Բաբայանը։

Ընտրությունների օր
2026 թ. նոյեմբերի 29 · 08:00–20:00
Նախագծի պատկերային էսքիզ
1 500տեղանոց համերգային դահլիճ
1,4հեկտար տարածք*
250մեքենայի ավտոկայանատեղի*
10ենթակառուցվածքային ծրագիր

* Նախնական տվյալներ, որոնք կճշտվեն նախագծման ընթացքում։

Նարեկ Բաբայան — «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի ցուցակը գլխավորող
Ցուցակը գլխավորում է

Նարեկ Բաբայան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապան համայնքի ավագանու ընտրական ցուցակի առաջին համար

«Հանուն քաղաքի զարգացման»՝ զարգացող, բարեկարգ, անվտանգ և ժամանակակից Կապան, որտեղ յուրաքանչյուր բնակիչ կունենա հավասար հնարավորություններ։

Ձեզ համար

Ի՞նչ կփոխվի ձեզ համար

Ընտրեք ձեր խումբը և տեսեք ծրագրի՝ ձեզ վերաբերող կետերը։

Ընտանիքներ

2.6Նոր մանկապարտեզների կառուցում և նախադպրոցական կրթության հասանելիությունԿկառուցենք արդի քաղաքաշինական նորմերին համապատասխան նոր մանկապարտեզներ և կընդլայնենք գործող հաստատությունների հնարավորությունները՝ ապահովելով նախադպրոցական կրթության հասանելիությունը համայնքի բոլոր բնակավայրերի երեխաների համար։2.7Արտադպրոցական խմբակների հասանելիությունԿընդլայնենք արտադպրոցական կրթության, մշակութային և մարզական խմբակների հնարավորությունները՝ ապահովելով դրանց հասանելիությունը համայնքի բոլոր երեխաների համար։2.1Կապան ԱրենաԿկառուցենք բազմաֆունկցիոնալ համալիր բոլոր տարիքային խմբերի համար՝ միավորելով սպորտը, մշակույթը, կրթությունն ու ընտանեկան հանգիստը։2.2Գարեգին Նժդեհի հուշահամալիրին կից լճի վերակառուցում և հանգստի գոտու ստեղծումԱմբողջությամբ կվերակառուցենք Գարեգին Նժդեհի լիճն ու հարակից տարածքը՝ ստեղծելով շուրջտարյա հանգստի կենտրոն՝ ամռանը ջրային ժամանցով, ձմռանը՝ ձմեռային այգով։2.9Համայնքային տրանսպորտի մատչելիությունԿապահովենք համայնքային հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն թոշակառուների և մինչև 12 տարեկան երեխաների համար՝ նպաստելով նրանց տեղաշարժի մատչելիությանը և ընտանիքների ծախսերի նվազեցմանը։4.2Մշակութային և մարզական կյանքի ակտիվացումԿապանի մշակութային և մարզական կյանքը կդարձնենք ավելի ակտիվ ու հասանելի տարբեր տարիքի բնակիչների համար։

Երիտասարդներ

4.1Երեխաների և երիտասարդների զարգացման հնարավորություններԿապանի երեխաների և երիտասարդների համար կստեղծենք կրթության, ինքնազարգացման և համայնքային կյանքին մասնակցելու ավելի լայն հնարավորություններ։3.2Նոր բնակարանային ֆոնդի ստեղծում և երիտասարդ ընտանիքների աջակցությունԲնակարանային ֆոնդի ընդլայնման և երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով, կաջակցենք նոր բազմաբնակարան շենքերի կառուցմանը, մատչելի պայմաններով բնակարանների ձեռքբերմանը և գյուղական բնակավայրերում նոր բնակելի թաղամասերի կառուցմանը2.1Կապան ԱրենաԿկառուցենք բազմաֆունկցիոնալ համալիր բոլոր տարիքային խմբերի համար՝ միավորելով սպորտը, մշակույթը, կրթությունն ու ընտանեկան հանգիստը։4.2Մշակութային և մարզական կյանքի ակտիվացումԿապանի մշակութային և մարզական կյանքը կդարձնենք ավելի ակտիվ ու հասանելի տարբեր տարիքի բնակիչների համար։3.3Զբոսաշրջության և տեղական արտադրության զարգացումԿապանի տնտեսական հնարավորություններն ընդլայնելու նպատակով կաջակցենք զբոսաշրջության, տեղական արտադրության և գյուղական ձեռնարկատիրության զարգացմանը։3.1Ներդրումների ներգրավում և բիզնեսի աջակցությունՏնտեսական ակտիվությունն ու նոր աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով կներդնենք ներդրողների և գործող ձեռնարկությունների հետ աշխատանքի հստակ համակարգ։

Տարեցներ

2.9Համայնքային տրանսպորտի մատչելիությունԿապահովենք համայնքային հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն թոշակառուների և մինչև 12 տարեկան երեխաների համար՝ նպաստելով նրանց տեղաշարժի մատչելիությանը և ընտանիքների ծախսերի նվազեցմանը։5Սոցիալական աջակցություն և ներառական համայնքԿիրականացնենք հասցեական սոցիալական քաղաքականություն՝ աջակցությունն ուղղելով առավել կարիքավոր բնակիչներին։2.3Բազմաբնակարան շենքերի արդիականացման համալիր ծրագիրԿիրականացնենք բազմաբնակարան շենքերի արդիականացման համալիր ծրագիր՝ ուղղված բնակիչների անվտանգության, հարմարավետության և բնակարանային պայմանների բարելավմանը։2.4Անվտանգ հետիոտնային տեղաշարժ և քաղաքային միջավայրԿիրականացնենք հետիոտնային ենթակառուցվածքների բարելավման ծրագիր՝ առաջնահերթություն տալով բնակիչների անվտանգ և հարմարավետ տեղաշարժին։2.10Անվտանգ զբոսանքի համար նախատեսված պայմաններԿստեղծվի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որը, գործունեության արդյունավետ ապահովման նպատակով անհրաժեշտ դեղորայք ձեռք բերելու համար կունենա ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով նախատեսված լիցենզիա, միաժամանակ, հրատապ դեպքերի համար կազմակերպությունում կգործարկվի շուրջօրյա «թեժ գիծ» հեռախոսահամար։2.2Գարեգին Նժդեհի հուշահամալիրին կից լճի վերակառուցում և հանգստի գոտու ստեղծումԱմբողջությամբ կվերակառուցենք Գարեգին Նժդեհի լիճն ու հարակից տարածքը՝ ստեղծելով շուրջտարյա հանգստի կենտրոն՝ ամռանը ջրային ժամանցով, ձմռանը՝ ձմեռային այգով։

Գյուղերի բնակիչներ

2.5Գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացումԳյուղական բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու նպատակով կներդնենք գյուղական բնակավայրերի զարգացման տարեկան նպատակային ֆինանսավորման ծրագիր։2.6Նոր մանկապարտեզների կառուցում և նախադպրոցական կրթության հասանելիությունԿկառուցենք արդի քաղաքաշինական նորմերին համապատասխան նոր մանկապարտեզներ և կընդլայնենք գործող հաստատությունների հնարավորությունները՝ ապահովելով նախադպրոցական կրթության հասանելիությունը համայնքի բոլոր բնակավայրերի երեխաների համար։2.7Արտադպրոցական խմբակների հասանելիությունԿընդլայնենք արտադպրոցական կրթության, մշակութային և մարզական խմբակների հնարավորությունները՝ ապահովելով դրանց հասանելիությունը համայնքի բոլոր երեխաների համար։3.3Զբոսաշրջության և տեղական արտադրության զարգացումԿապանի տնտեսական հնարավորություններն ընդլայնելու նպատակով կաջակցենք զբոսաշրջության, տեղական արտադրության և գյուղական ձեռնարկատիրության զարգացմանը։4.2Մշակութային և մարզական կյանքի ակտիվացումԿապանի մշակութային և մարզական կյանքը կդարձնենք ավելի ակտիվ ու հասանելի տարբեր տարիքի բնակիչների համար։6Բաց, հաշվետու և արդյունավետ կառավարումՀամայնքի զարգացման ծրագրի իրականացումը կկազմակերպենք հստակ առաջնահերթություններով, բնակիչների մասնակցությամբ և արդյունքների վերաբերյալ կանոնավոր հաշվետվությամբ։

Գործարարներ

3.1Ներդրումների ներգրավում և բիզնեսի աջակցությունՏնտեսական ակտիվությունն ու նոր աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով կներդնենք ներդրողների և գործող ձեռնարկությունների հետ աշխատանքի հստակ համակարգ։3.3Զբոսաշրջության և տեղական արտադրության զարգացումԿապանի տնտեսական հնարավորություններն ընդլայնելու նպատակով կաջակցենք զբոսաշրջության, տեղական արտադրության և գյուղական ձեռնարկատիրության զարգացմանը։2.8Զբոսաշրջային ենթակառուցվածքների պահպանում և բարեկարգումԶբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակով կներդնենք զբոսաշրջային ենթակառուցվածքների պարտադիր, պարբերական սպասարկման և ամենամյա բարեկարգման համակարգ։3.2Նոր բնակարանային ֆոնդի ստեղծում և երիտասարդ ընտանիքների աջակցությունԲնակարանային ֆոնդի ընդլայնման և երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով, կաջակցենք նոր բազմաբնակարան շենքերի կառուցմանը, մատչելի պայմաններով բնակարանների ձեռքբերմանը և գյուղական բնակավայրերում նոր բնակելի թաղամասերի կառուցմանը2.2Գարեգին Նժդեհի հուշահամալիրին կից լճի վերակառուցում և հանգստի գոտու ստեղծումԱմբողջությամբ կվերակառուցենք Գարեգին Նժդեհի լիճն ու հարակից տարածքը՝ ստեղծելով շուրջտարյա հանգստի կենտրոն՝ ամռանը ջրային ժամանցով, ձմռանը՝ ձմեռային այգով։2.1Կապան ԱրենաԿկառուցենք բազմաֆունկցիոնալ համալիր բոլոր տարիքային խմբերի համար՝ միավորելով սպորտը, մշակույթը, կրթությունն ու ընտանեկան հանգիստը։
01 · Մեր տեսլականը

Զարգացող, բարեկարգ, անվտանգ և ժամանակակից Կապան

Մեր նպատակն է կառուցել զարգացող, բարեկարգ, անվտանգ և ժամանակակից Կապան համայնք, որտեղ յուրաքանչյուր բնակիչ՝ անկախ իր տարիքից, բնակության վայրից կամ քաղաքական հայացքներից, կունենա հավասար հնարավորություններ և կզգա համայնքի զարգացման իրական արդյունքները։

Մենք հավատում ենք, որ համայնքի զարգացումը նախ և առաջ պետք է չափվի մարդկանց կյանքի որակի բարելավմամբ, նրանց բարեկեցությամբ, համայնքային կյանքում ակտիվ ներգրավվածությամբ և իրենց կյանքին ու համայնքի ապագային վերաբերող որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու հնարավորությամբ։ Չէ՞ որ զարգացած համայնքն այն է, որտեղ յուրաքանչյուր բնակիչ ոչ միայն օգտվում է ստեղծված հնարավորություններից, այլև մասնակցում է դրանց ձևավորմանն ու համայնքի ապագայի կերտմանը։

Ընտանիքներ և երեխաներ խաղահրապարակում՝ «Կապան Արենա» համալիրի մոտ

Մեր ծրագրի հիմքում դրված սկզբունքները

Արդար և անկողմնակալ կառավարում՝ բացառելով քաղաքական խտրականության ցանկացած դրսևորում։

Բաց և հասանելի համայնքապետարան՝ համայնքի ղեկավարի հետ կանոնավոր և անմիջական հանդիպումներով։

Համաչափ զարգացում Կապան քաղաքի և բոլոր գյուղական բնակավայրերի համար։

Անվտանգ և բարեկարգ միջավայր յուրաքանչյուր բնակչի համար․ ծայրամասային թաղամասերում անմխիթար և անխնամ վիճակում հայտնված զբոսայգիների բարեկարգում, բացակայության դեպքում՝ նորի կառուցում։

Տնտեսական նոր հնարավորություններ՝ ներդրումների, զբոսաշրջության և ձեռնարկատիրության զարգացման միջոցով։

Երիտասարդների և ընտանիքների աջակցություն՝ կրթության, սպորտի, մշակույթի և ժամանցի ժամանակակից հնարավորություններով։

Համայնքային ենթակառուցվածքների արդիականացում՝ բնակիչների առօրյա խնդիրների լուծման նպատակով։

Թափանցիկ և հաշվետու կառավարում՝ համայնքի միջոցների արդյունավետ օգտագործմամբ։

Բնակիչների մասնակցություն՝ համայնքի զարգացման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում։

02 · Գլխավոր նախագիծը

«Կապան Արենա» — ոչ պարզապես շինություն

Կկառուցենք բազմաֆունկցիոնալ համալիր բոլոր տարիքային խմբերի համար՝ միավորելով սպորտը, մշակույթը, կրթությունն ու ընտանեկան հանգիստը։

Արտաքին տեսք — նախագծի պատկերային էսքիզ

Արտաքին տեսք

Բազմաֆունկցիոնալ համալիր բոլոր տարիքային խմբերի համար՝ կենտրոնական հրապարակով, շատրվանով և սրճարանով։

Մշակույթ և կրթություն

  • Համերգային դահլիճ՝ մինչև 1 500 հանդիսատեսի համար
  • Պարային և ստեղծագործական սրահներ
  • Երաժշտական ու ձայնագրման ստուդիա
  • Ցուցահանդեսների և կոնֆերանսների տարածքներ

Սպորտ

  • Բազմաֆունկցիոնալ մարզադահլիճ՝ ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ
  • Հանդիսատեսի նստատեղեր
  • Բացօթյա թենիսի և պադելի խաղադաշտեր
  • Փակ լողավազան՝ երեխաների և մեծահասակների համար

Ընտանեկան հանգիստ

  • Մանկական խաղահրապարակ
  • Կանաչապատ հանգստի գոտի
  • Կենտրոնական հրապարակ՝ շատրվանով
  • Սրճարաններ և սպասարկման տարածքներ

Հասանելիություն

  • Հեծանվային ու հետիոտնային ուղիներ
  • Ընդարձակ ավտոկայանատեղի
  • Անվճար կամ արտոնյալ մանկապատանեկան խմբակներ
KAPAN ARENA-ն հնարավորություն կտա Կապանում անցկացնել հանրապետական ու տարածաշրջանային միջոցառումներ, զարգացնել երեխաների և երիտասարդների ունակությունները, ընդլայնել ընտանեկան ժամանցը։ Այցելուների ներգրավումը կնպաստի զբոսաշրջության, հյուրանոցային ու սպասարկման ոլորտների զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Պատկերները նախագծի պատկերային էսքիզներ են և վերջնական նախագիծ չեն։

03 · Համալիրի քարտեզ

Ի՞նչ է նախատեսվում 1,4 հեկտար տարածքում

Ընտրեք համարը՝ տեսնելու համալիրի յուրաքանչյուր հատվածը։

«Կապան Արենա» համալիրի ընդհանուր տեսքը վերևից

Նախագծի պատկերային էսքիզ․ հատվածների դասավորությունը մոտավոր է։

05 · Նախընտրական ծրագիր

Ամբողջական ծրագիրը

Որոնեք ձեզ հետաքրքրող թեման՝ մանկապարտեզ, տրանսպորտ, վերելակ, գյուղ, աշխատատեղ…

Ենթակառուցվածքներ և համայնքային միջավայր

Կկառուցենք բազմաֆունկցիոնալ համալիր բոլոր տարիքային խմբերի համար՝ միավորելով սպորտը, մշակույթը, կրթությունն ու ընտանեկան հանգիստը։

Մշակութային և կրթական ենթակառուցվածքներ
  • Մինչև 1500 հանդիսատեսի համար համերգային և մշակութային դահլիճ՝ ժամանակակից բեմով, մասնագիտական լուսաձայնային համակարգերով և տեխնիկական հագեցվածությամբ։
  • Պարային և ստեղծագործական սրահներ, երաժշտական ու ձայնագրման ստուդիա։
  • Ցուցահանդեսների, կոնֆերանսների, հանդիպումների և կրթական միջոցառումների տարածքներ։
Սպորտային ենթակառուցվածքներ
  • Առանձին բազմաֆունկցիոնալ մարզադահլիճ՝ ֆուտզալի, բասկետբոլի, վոլեյբոլի և այլ մարզաձևերի մարզումների ու մրցումների համար՝ հանդիսատեսի նստատեղերով։
  • Մեկ բացօթյա թենիսի և մեկ պադելի խաղադաշտ։
  • Փակ լողավազան՝ երեխաների և մեծահասակների համար։
Ընտանեկան հանգիստ և ժամանց
  • Մանկական խաղահրապարակ և կանաչապատ հանգստի գոտի։
  • Կենտրոնական հրապարակ՝ շատրվանով, զբոսանքի ու հանգստի հատվածներով։
  • Սրճարանային և սպասարկման տարածքներ, հեծանվային ու հետիոտնային ուղիներ։
  • Ընդարձակ ավտոկայանատեղի։
  • Համալիրում կապահովենք անվճար կամ արտոնյալ մանկապատանեկան մարզական և ստեղծագործական խմբակներ՝ տարբեր սոցիալական խմբերի ընտանիքների համար։

KAPAN ARENA-ն հնարավորություն կտա Կապանում անցկացնել հանրապետական ու տարածաշրջանային միջոցառումներ, զարգացնել երեխաների և երիտասարդների ունակությունները, ընդլայնել ընտանեկան ժամանցը։ Այցելուների ներգրավումը կնպաստի զբոսաշրջության, հյուրանոցային ու սպասարկման ոլորտների զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Դիտել «Կապան Արենա»-ն ↑Հղում այս բաժնին #

Ամբողջությամբ կվերակառուցենք Գարեգին Նժդեհի լիճն ու հարակից տարածքը՝ ստեղծելով շուրջտարյա հանգստի կենտրոն՝ ամռանը ջրային ժամանցով, ձմռանը՝ ձմեռային այգով։

  • Ամառային գոտի՝ ջրային ատրակցիոններ, մանկական ջրային խաղահրապարակներ, ընտանեկան հանգստի ու արևային լոգանքների տարածքներ, կանաչապատ և ստվերային հատվածներ, սրճարաններ ու սպասարկման տարածքներ։
  • Ձմեռային այգի՝ բացօթյա սահադաշտ, տոնական լուսավորություն ու ձևավորում, ընտանեկան միջոցառումներ, տոնավաճառներ և մշակութային ծրագրեր։
  • Կապանի բնակիչները կունենան տեղում հանգստանալու նոր հնարավորություն, իսկ նախագիծը կնպաստի այցելուների ներգրավմանը և փոքր բիզնեսի ակտիվացմանը։
Հղում այս բաժնին #

Կիրականացնենք բազմաբնակարան շենքերի արդիականացման համալիր ծրագիր՝ ուղղված բնակիչների անվտանգության, հարմարավետության և բնակարանային պայմանների բարելավմանը։

  • Տանիքների վերանորոգում՝ կիրականացվի չվերանորոգված և վնասված տանիքների հիմնանորոգում։
  • Շքամուտքերի բարեկարգում՝ կներդրվի համայնքային համաֆինանսավորման ծրագիր՝ շքամուտքերի ամբողջական վերանորոգման համար։
  • Վերելակների փոխարինում՝ բոլոր հին վերելակները կփոխարինվեն ժամանակակից, անվտանգ և էներգախնայող վերելակներով։
  • Շենքերի ջերմամեկուսացում՝ համայնքային համաֆինանսավորմամբ կիրականացվեն շենքերի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ։
Հղում այս բաժնին #

Կիրականացնենք հետիոտնային ենթակառուցվածքների բարելավման ծրագիր՝ առաջնահերթություն տալով բնակիչների անվտանգ և հարմարավետ տեղաշարժին։

  • Վերգետնյա հետիոտնային անցումների կառուցում՝ առավել բանուկ և երթևեկության բարձր ինտենսիվություն ունեցող հատվածներում՝ ապահովելով հետիոտների անվտանգ տեղաշարժը։
  • Անցումների մատչելիություն՝ նոր անցումները կհարմարեցվեն երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող և սահմանափակ շարժունակությամբ անձանց կարիքներին։
  • Մայթերի և հետիոտնային ուղիների բարեկարգում՝ կապահովենք անվտանգ, հարմարավետ և անխոչընդոտ տեղաշարժ։
  • Հետիոտների անցումների անվտանգության բարձրացում՝ առավել վտանգավոր հատվածներում կներդրվեն երթևեկության անվտանգության լրացուցիչ լուծումներ։
  • Խելացի երթևեկության կառավարում՝ կներդնենք արհեստական բանականության կիրառմամբ համակարգեր, որոնք իրական ժամանակում կվերլուծեն երթևեկության հոսքերը, կօգնեն որոշել կայանման օպտիմալ վայրերը և անհրաժեշտության դեպքում սահմանել առանձին փողոցներում կայանման ժամային սահմանափակումներ՝ նվազեցնելով խցանումները և բարձրացնելով երթևեկության անվտանգությունը։
Հղում այս բաժնին #

Գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու նպատակով կներդնենք գյուղական բնակավայրերի զարգացման տարեկան նպատակային ֆինանսավորման ծրագիր։

  • Տարեկան երաշխավորված ֆինանսավորում՝ համայնքային բյուջեում յուրաքանչյուր գյուղական բնակավայրի առաջնահերթ խնդիրների լուծման համար կնախատեսվեն առանձին ֆինանսական միջոցներ։
  • Ենթակառուցվածքների բարելավում՝ կվերանորոգվեն ներբնակավայրային ճանապարհները, ջրամատակարարման համակարգերը և հանրային տարածքները։
  • Բնակիչների մասնակցություն՝ առաջնահերթ ծրագրերը կորոշվեն բնակիչների հետ քննարկումների արդյունքում։
  • Համաչափ զարգացում՝ ֆինանսավորման չափը կորոշվի՝ հաշվի առնելով բնակավայրի բնակչության թիվը, առկա խնդիրները և զարգացման կարիքները։
Հղում այս բաժնին #

Կկառուցենք արդի քաղաքաշինական նորմերին համապատասխան նոր մանկապարտեզներ և կընդլայնենք գործող հաստատությունների հնարավորությունները՝ ապահովելով նախադպրոցական կրթության հասանելիությունը համայնքի բոլոր բնակավայրերի երեխաների համար։

  • Նոր մանկապարտեզների կառուցում՝ քաղաքի և գյուղական բնակավայրերի այն հատվածներում, որտեղ առկա է տեղերի պակաս։
  • Գործող մանկապարտեզների ընդլայնում՝ անհրաժեշտության դեպքում նոր խմբերի բացում և լրացուցիչ տեղերի ստեղծում։
  • Մանկապարտեզից դուրս մնացած երեխաների ընդգրկում՝ հերթացուցակների կրճատում և նախադպրոցական կրթության հասանելիության ապահովում։
  • Ժամանակակից պայմաններ՝ անվտանգ, բարեկարգ և ներառական միջավայրի ստեղծում երեխաների զարգացման համար։
Հղում այս բաժնին #

Կընդլայնենք արտադպրոցական կրթության, մշակութային և մարզական խմբակների հնարավորությունները՝ ապահովելով դրանց հասանելիությունը համայնքի բոլոր երեխաների համար։

  • Անվճար և անվտանգ տեղափոխում՝ քաղաքի հեռավոր թաղամասերից և գյուղական բնակավայրերից երեխաների մասնակցությունն ապահովելու համար։
  • Խմբակների ընդլայնում՝ գործող խմբակներում նոր խմբերի բացում և լրացուցիչ տեղերի ստեղծում։
  • Մրցույթների և մրցաշարերի մասնակցություն՝ աջակցություն հանրապետական և միջազգային մրցույթներին, փառատոներին ու մարզական առաջնություններին մասնակցելու համար։
  • Ժամանակակից պայմաններ՝ անվտանգ, բարեկարգ և ներառական միջավայրի ապահովում երեխաների զարգացման համար։
Հղում այս բաժնին #

Զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակով կներդնենք զբոսաշրջային ենթակառուցվածքների պարտադիր, պարբերական սպասարկման և ամենամյա բարեկարգման համակարգ։

  • Ամենամյա բարեկարգում՝ զբոսաշրջային վայրերի, տեսարժան վայրեր տանող ճանապարհների, արահետների և հարակից տարածքների պարբերական նորոգում ու բարեկարգում։
  • Պարտադիր սպասարկում՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների մաքրության, անվտանգության և պատշաճ վիճակի ապահովում ամբողջ տարվա ընթացքում։
  • Զբոսաշրջային հարմարությունների զարգացում՝ տեղեկատվական ցուցանակների, հանգստի գոտիների և անհրաժեշտ սպասարկման ենթակառուցվածքների տեղադրում ու պահպանում։
Հղում այս բաժնին #

Կապահովենք համայնքային հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն թոշակառուների և մինչև 12 տարեկան երեխաների համար՝ նպաստելով նրանց տեղաշարժի մատչելիությանը և ընտանիքների ծախսերի նվազեցմանը։

Հղում այս բաժնին #

Կստեղծվի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որը, գործունեության արդյունավետ ապահովման նպատակով անհրաժեշտ դեղորայք ձեռք բերելու համար կունենա ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով նախատեսված լիցենզիա, միաժամանակ, հրատապ դեպքերի համար կազմակերպությունում կգործարկվի շուրջօրյա «թեժ գիծ» հեռախոսահամար։

Հղում այս բաժնին #

Տնտեսական զարգացում, ներդրումներ և աշխատատեղեր

Տնտեսական ակտիվությունն ու նոր աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով կներդնենք ներդրողների և գործող ձեռնարկությունների հետ աշխատանքի հստակ համակարգ։

  • Ներդրումային հնարավորությունների ներկայացում՝ կկազմենք և կհրապարակենք համայնքի ներդրումային առաջարկները՝ հասանելի տարածքների, ենթակառուցվածքների և զարգացման հնարավորությունների վերաբերյալ տեղեկություններով։
  • Ներդրողների աջակցություն՝ համայնքապետարանում կապահովենք պատասխանատու մասնագետի միջոցով խորհրդատվություն և համայնքային ընթացակարգերի հարցում աջակցություն։
  • Տեղական բիզնեսի հետ կանոնավոր հանդիպումներ՝ գործարարների հետ կքննարկենք առկա խնդիրները և համայնքի լիազորությունների շրջանակում դրանց լուծման հնարավորությունները։
  • Փոքր և միջին բիզնեսի զարգացման աջակցություն՝ կօգնենք ձեռնարկատերերին տեղեկանալ և դիմել պետական ու այլ աջակցության ծրագրերին՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ։
Հղում այս բաժնին #

Բնակարանային ֆոնդի ընդլայնման և երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով, կաջակցենք նոր բազմաբնակարան շենքերի կառուցմանը, մատչելի պայմաններով բնակարանների ձեռքբերմանը և գյուղական բնակավայրերում նոր բնակելի թաղամասերի կառուցմանը

  • Նոր շենքերի կառուցման խթանում՝ կհամագործակցենք կառուցապատողների և ներդրողների հետ՝ նոր բնակելի շենքերի կառուցման ծրագրեր իրականացնելու համար։
  • Համայնքային աջակցություն՝ համայնքի լիազորությունների և հնարավորությունների շրջանակում կաջակցենք կառուցապատման համար համապատասխան տարածքների ընտրությանը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը։
  • Մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքների համար՝ կառուցապատողների և ֆինանսական կառույցների հետ համատեղ կմշակենք ծրագիր՝ շուկայականից ցածր գնով կամ վճարման արտոնյալ պայմաններով բնակարանների ձեռքբերման հնարավորություններ ստեղծելու համար։
  • Աջակցության հստակ և թափանցիկ պայմաններ՝ ծրագրի շահառուների ընտրությունը կիրականացվի նախապես հրապարակված չափանիշներով՝ ապահովելով արդար և հավասար հասանելիություն։
Հղում այս բաժնին #

Կապանի տնտեսական հնարավորություններն ընդլայնելու նպատակով կաջակցենք զբոսաշրջության, տեղական արտադրության և գյուղական ձեռնարկատիրության զարգացմանը։

  • Կապանի զբոսաշրջային ճանաչելիության բարձրացում՝ համայնքի տեսարժան վայրերի, զբոսաշրջային երթուղիների և միջոցառումների միասնական ներկայացում ու հանրայնացում։
  • Տեղական արտադրողների աջակցություն՝ տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպում՝ տեղական արտադրանքի ներկայացման ու վաճառքի հնարավորություններն ընդլայնելու համար։
  • Գյուղական ձեռնարկատիրության խթանում՝ գյուղատնտեսությամբ, վերամշակմամբ և գյուղական զբոսաշրջությամբ զբաղվող բնակիչներին խորհրդատվության ու գործող աջակցության ծրագրերի հասանելիության ապահովում։
  • Մասնագիտական պատրաստվածության և աշխատանքի կապ՝ գործատուների ու կրթական հաստատությունների հետ համագործակցություն՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսուցման և պրակտիկայի հնարավորություններ ստեղծելու համար։
Հղում այս բաժնին #

Կրթություն, երիտասարդություն, մշակույթ և սպորտ

Կապանի երեխաների և երիտասարդների համար կստեղծենք կրթության, ինքնազարգացման և համայնքային կյանքին մասնակցելու ավելի լայն հնարավորություններ։

  • Երիտասարդական նախաձեռնությունների ֆինանսավորում՝ համայնքային բյուջեում կնախատեսենք տարեկան նպատակային միջոցներ՝ երիտասարդների կրթական, մշակութային, բնապահպանական և համայնքային նախագծերին միկրոդրամաշնորհներ տրամադրելու համար։ Կապահովենք մասնագիտական խորհրդատվություն, իսկ ֆինանսավորվող նախագծերը կընտրվեն բաց և մասնակցային քվեարկությամբ։
  • Մասնագիտական կողմնորոշում՝ կրթական հաստատությունների և գործատուների հետ հանդիպումների, գործնական դասընթացների ու փորձի փոխանակման կազմակերպում։
  • Երիտասարդների մասնակցություն՝ համայնքային որոշումների և ծրագրերի քննարկումներում երիտասարդների ներգրավման կանոնավոր հարթակի ստեղծում։
Հղում այս բաժնին #

Կապանի մշակութային և մարզական կյանքը կդարձնենք ավելի ակտիվ ու հասանելի տարբեր տարիքի բնակիչների համար։

  • Մշակութային միջոցառումների տարեկան ծրագիր՝ համերգների, ներկայացումների, ցուցահանդեսների և համայնքային փառատոների կազմակերպում։ Ամենամյա ավանդական փառատոնների հանրահռչակման ուղղությամբ նոր մոտեցումներ։
  • Մանկապատանեկան սպորտի աջակցություն՝ մարզական խմբակների զարգացման և մրցումներին մասնակցության հնարավորությունների ընդլայնում։
  • Գյուղական բնակավայրերի ընդգրկում՝ մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպում նաև գյուղերում։
  • Տեղական ստեղծագործողների և մարզիկների աջակցություն՝ նրանց գործունեության ներկայացման, ձեռքբերումների հանրայնացման և համայնքային ծրագրերում ներգրավման միջոցով։
Հղում այս բաժնին #

Սոցիալական աջակցություն և ներառական համայնք

Կիրականացնենք հասցեական սոցիալական քաղաքականություն՝ աջակցությունն ուղղելով առավել կարիքավոր բնակիչներին։

  • Հասցեական աջակցություն՝ կարիքների գնահատման և հրապարակված չափանիշների հիման վրա համայնքային սոցիալական ծրագրերի իրականացում։
  • Ընտանիքների աջակցություն՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին ըստ գնահատված կարիքների սոցիալական աջակցության տրամադրում։
  • Տարեցների համայնքային մասնակցություն՝ մշակութային, կրթական և ժամանցային ծրագրերի կազմակերպում՝ նպաստելով ակտիվ կյանքին ու սոցիալական կապերի պահպանմանը։
  • Հաշմանդամություն ունեցող անձանց ներառում՝ համայնքային ծառայությունների բարելավում հանրային տարածքների և միջոցառումների մատչելիության ապահովում։
  • Համագործակցություն մասնագիտացված կառույցների հետ՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանք՝ աջակցությունն ավելի հասանելի ու արդյունավետ դարձնելու համար։
  • Սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծում՝ ապահովել կացարանով այնպիսի անձանց և ընտանիքների, որոնք չունեն սեփական բնակելի տարածություն և հայտնվել են անօթևան կամ սոցիալական ծանր իրավիճակում։
Հղում այս բաժնին #

Բաց, հաշվետու և արդյունավետ կառավարում

Համայնքի զարգացման ծրագրի իրականացումը կկազմակերպենք հստակ առաջնահերթություններով, բնակիչների մասնակցությամբ և արդյունքների վերաբերյալ կանոնավոր հաշվետվությամբ։

  • Հասանելի համայնքապետարան՝ համայնքի ղեկավարի և պատասխանատու աշխատակիցների հետ կանոնավոր ընդունելություններ ու հանդիպումներ՝ նաև գյուղական բնակավայրերում։
  • Բնակիչների դիմումների վերահսկելի ընթացք՝ դիմումների գրանցման, ընթացքի մասին տեղեկացման և պատասխանների տրամադրման հստակ համակարգ։
  • Բաց բյուջե և հաշվետվություն՝ համայնքի եկամուտների, ծախսերի և իրականացվող ծրագրերի մասին տեղեկությունների հրապարակում՝ պարզ ու հասկանալի ձևով։
  • Մասնակցային որոշումներ՝ կարևոր ծրագրերի և բյուջետային առաջնահերթությունների քննարկում բնակիչների հետ։
  • Իրատեսական իրականացման պլան՝ յուրաքանչյուր հիմնական նախաձեռնության համար փուլերի, ժամկետների, պատասխանատուների և ֆինանսավորման հնարավոր աղբյուրների սահմանում։
  • Արդյունքների տարեկան գնահատում՝ կատարված աշխատանքների, չիրականացված ծրագրերի պատճառների և հաջորդ տարվա անելիքների հրապարակային ներկայացում։
  • Խոշոր շինարարական և ներդրումային ծրագրերը կիրականացնենք փուլային՝ անհրաժեշտ ուսումնասիրությունների, նախագծման և ֆինանսավորման ապահովման հիման վրա։ Ֆինանսավորման հնարավորություններին համապատասխան՝ առաջնահերթությունը կտանք բնակիչների անվտանգությանն ու առօրյա կյանքի բարելավմանն ուղղված աշխատանքներին։
  • Աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացում՝ կներդնենք կատարողականի հիմնական ցուցանիշների (KPI) և արդյունքահեն վարձատրության ու խրախուսման համակարգ՝ համայնքային ծառայողների և աշխատակիցների աշխատանքի որակը, օպերատիվությունն ու պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով։
  • Արդյունքահեն խրախուսում՝ իներցիոն պարգևատրման փոխարեն կկիրառենք անհատական և ստորաբաժանումների կատարողականի գնահատման վրա հիմնված, նախապես սահմանված և թափանցիկ չափանիշներով խրախուսման մոդել՝ օրենսդրության պահանջներին համապատասխան։
Հղում այս բաժնին #
Մեր հանձնառությունը
Մեր նպատակը Կապանն այնպիսի համայնք դարձնելն է, որտեղ մարդիկ ոչ միայն ցանկանում են ապրել, այլև տեսնում են իրենց և իրենց երեխաների ապագան։

Կապանի զարգացումը տեսնում ենք որպես համայնքի բոլոր բնակիչների համատեղ աշխատանք։ Կաշխատենք բաց, արդար և հետևողական՝ ապահովելով քաղաքի ու գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը։

Մեր նպատակն է, որ Կապանի յուրաքանչյուր բնակիչ իրեն կզգա կարևոր, գնահատված և պաշտպանված։

Ընտրություններ

Նոյեմբերի 29-ին կանցկացվեն Կապանի ավագանու ընտրությունները

Կապանի ավագանին բաղկացած է 27 անդամից և ընտրվում է համամասնական ընտրակարգով։ Ձեր ձայնը որոշում է համայնքի առաջիկա տարիները։

2026 թ. նոյեմբերի 29
Կիրակի08:00 – 20:00 (տեղական ժամանակով)
Ցուցակը գլխավորում էՆարեկ Բաբայան
Ընտրությունների օր
2026 թ. նոյեմբերի 29 · 08:00–20:00
Նախագծի պատկերային էսքիզ